Սպորտը կարող է կյանքեր փրկել։ Կորոնավիրուսի համաճարակի ժամանակ մենք բոլորս իմացանք, թե մարմնակրթությունը որքան կարևոր է ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Այսպիսի կարծիք է հայտնել ՄՕԿ – ի ղեկավար Թոմաս Բախը ՝ G20 երկրների ղեկավարների առցանց գագաթնաժողովում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը / ԱՀԿ / ՄՕԿ-ի հետ կնքել է համագործակցության համաձայնագիր, ըստ որի ՄԱԿ-ը, ԱՀԿ-ն և ՄՕԿ-ը սկսել են համատեղ արշավ՝ << Առողջ լինենք միասին >> կարգախոսով։
Բախը նշել է, որ ավելի շատ համերաշխություն է պետք հասարակությունների ներսում և հասարակությունների միջև , որը շուտով, Տոկիոյի օլիմպիական խաղերում, կտոնեն 206 ազգային օլիմպիական կոմիտեները և փախստականների թիմը։
Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը։